ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.03.2023 | 00:01

Երկրորդ գալուստին պատրաստ պիտ լինենք և ապաշխարենք,
Միտքը Քրիստոսի մարդկության համար անմեկնելի է ու անքննելի,
Նրա մեկ օրը հազար տարի է, իսկ հազար տարին՝ մեկ օր կլինի,
Երկրորդ գալուստին պատրաստ պիտ լինենք և ապաշխարենք:
Խոստումն Իր երբեք Նա չի ուշացնում, երկայնամիտ է և չի ցանկանում, որ մեզ կործանենք,
Բայց Տիրոջ օրը գողի պես կգա, երկիր-երկնքի շառաչը կելնի, Երկիրը նորեն Նա կնորոգի,-
Երկրորդ գալուստին պատրաստ պիտ լինենք և ապաշխարենք,
Միտքը Քրիստոսի մարդկության համար անմեկնելի է ու անքննելի:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 5342

Մեկնաբանություններ